Իրանի փոխնախագահ. Թեհրանը և Դոհան կարող են դառնալ տարածաշրջանային էներգետիկ կենտրոններ

Իրանի փոխնախագահ. Թեհրանը և Դոհան կարող են դառնալ տարածաշրջանային էներգետիկ կենտրոններ

Իրանի և Քաթարի համագործակցությունը կարող է թույլ տալ երկու երկրներին դառնալ Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոններ: Այս կարծիքն է հայտնել Իրանիառաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը՝ Քաթարի աշխատանքի նախարար Ալի բեն Սաիդ բեն Սամիհ ալ Միրիի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։

«Իրանի և Քաթարի միջև համագործակցությունը կարող է երկու երկրները վերածել տարածաշրջանի գազային և էներգետիկ հանգույցների»,- ասել է Մոհբերը՝ նկատի ունենալով գազի արդյունաբերությունը։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական Mehr գործակալությունը,

«Երկու երկրների համագործակցության ոլորտները հսկայական են, սակայն վերջին տարիների տնտեսական փոխանակման մակարդակն անհամեմատելի է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի հետ»:

Մոհբերի խոսքով՝ Թեհրանին և Դոհային անհրաժեշտ է լուծել բանկային ոլորտում մի շարք հարցեր։ Իրանի փոխնախագահը նշել է՝ ոչ մի պատճառ չկա, որ ընդհանուր մշակույթ ունեցող երկու հարևան երկրները վճարումներ կատարեն երրորդ երկրի արժույթով։

Իրանը և Քաթարը գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը Ռուսաստանից հետո։ Դեռ մայիսի վերջին QatarEnergy-ի գործադիր տնօրեն և Կատարի էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ բին Շարիդ Ալ Քաաբին ասել էր, որ Դոհան ծրագրում է առաջիկա տարիներին գազի արդյունահանումը 77 միլիոն տոննայից հասցնել տարեկան 126 միլիոն տոննայի։ Միևնույն ժամանակ Իրանի գազի փոխադրման ընկերության գործադիր տնօրեն Ղոլամ Աբբաս Հոսեյնին ասել է, որ Իրանի գազի ազգային ընկերությունը 2022 թվականին գազի արտահանումն ավելացրել է 17%-ով՝ մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի:

Աղբյուրը՝   b24.am