Հանրահայտ Hard Rock ընկերությունն իր մասնաճյուղը կունենա Երևանում

Հանրահայտ Hard Rock ընկերությունն իր մասնաճյուղը կունենա Երևանում

2022թ-ին երկրորդ եռամսյակում Երևանում կբացվի Hard Rock ընկերության հայաստանյան առաջին մասնաճյուղը՝ Hard Rock Café Yerevan-ը:

Այս մասին այսօր հայտարարեց Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը, հավելելով, որ յուրաքանչյուր  Hard Rock Café-ն յուրահատուկ է, բացմանը տոնական տրամադրությունն՝ ապահոված:

Նշենք, որ Hard Rock International ընկերության հետ համագործակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության համագործակցության շնորհիվ:

«Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը նշեց, որ Hard Rock Café-ն  50-ամյա պատմություն ունի, ներկայացված է աշխարհի ավելի քան 68 երկրում և ընդգրկում է  շուրջ 241 օբյեկտ, այդ թվում սրճարաններ, հյուրանոցներ, խաղատներ և նրանց թիվը գնալով ավելանում է:

Նրա տեղեկացմամբ, տարածքը 1000 քմ-ից ավել է,  290 ավելի հյուրեր կարող է ընդունել,  իսկ որպես կանգնած հյուրեր, սրահը հնարավորություն ունի մինչև 500 մարդ ընդունել: «Նման գործընկերոջ հետ համագործակցություն նոր մշակույթ կսահմանի մեզ համար»,-շեշտեց նա:

Ա. Հովհաննսիյանը նաև նշեց, որ ոչ միայն  սննդի ծառայություններ, նաև հետաքրքիր երաժշտական կոմպոնենետ կլինի՝ մանրածախ բաղադրիչ. Hard Rock –ի տարբերանշանով հագուստների վաճառք, որոնք կսկսեն Հայաստանը գովազդել նաև մեր երկրի սահմաններից դուրս:

Նաև նա հիշեցրեց, որ կան Hard Rock- ֆաներ, որոնք այցելում են նոր բացված սրճարանները, նաև կոլեկցիաներ են հավաքում:

Hard Rock ընկերությունից, Արսեն Հովհաննիսյանի խոսքով,  մի քանի անգամ այցելել են Հայաստան, ուսումնասիրել շենքի պայմանները, ձայնային ակուստիկան և այլն:

 «Ձեռնարկատեր գումարած Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-֊ի տնօրեն Բելլա Մանուկյանն իր հերթին հավելեց, որ  նախագիծը կարևոր է նաև երևանցիների և այցելուների համար. ԱՆԻՖ-ը փնտրում և գտնում  է բիզնես գործընկերներ և նախագծեր, խնդիր է  դրված տեղական բիզնեսի զարգացումը:

Նրա խոսքով, ընկերության մասնաճյուղի բացումը նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու. նման ընկերությունները երկիր են բերում ոլորտում որակական փոփոխությունների, նոր մշակույթ, սոցիալական կոմպոնենտ և այլն:

«Մեր կողմից ներդրված գումարը լրացուցիչ կապիտալ կգեներացնի պետության համար»,- շեշտեց Բելլա Մանուկյանը:

Նշենք, որ սրճարանն ունենալու է ժամանակակից ինտերեր, այն կգործի Պուշկին 3-1 հասցեում: Երկհարկանի սրճարանն ունենալու է փակ և բացօթյա սրահներ: Առաջին հարկում գտնվող սրահում նախատեսված է ռոք համերգների համար:

Սրճարանի բացօթյա սրահը լիենլու է Hard Rockcafe Yerevan-ի երկրորդ հարկում, այստեղ գործելու է նաև երաժշտական հուշանվերների ցուցադրություն: Սրճարանն ի թիվս բուրգերների, սենդվիչների, աղցաններր և աղանդերի, առաջարկելու է նաև իր ֆիրմային Փոթորիկ կոկտեյլը:

Տարածքում գործելու է նաև Rock Shop-ը, որտեղ ռոքասերները կարող են գտնել ռոքին առնչվող ամեն ինչ՝ հուշանվերներ, գլխարկներ, աքսեսուրաներ և այլն:

Hard Rock-ին է պատկանում աշխարհի ամենամեծ և արժեքավոր երաժշտական հուշանվերների հավաքածուն, որն ընդգրկում է ավելի քան 86,000 ցուցանմուշ, որոնք ցուցադրված են աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերության մասնաճյուղերում: