Դիտարկվեցին Թալին համայնքի ընթացիկ աշխատանքները

Դիտարկվեցին Թալին համայնքի ընթացիկ աշխատանքները
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, խորհրդական Սևակ Մանուկյանի և համայնքապետարանի այլ աշխատակիցների հետ այսօր հետևեց Եղնիկ և Ներքին Բազմաբերդ բնակավայրերում օրերս մեկնարկած շինբարեկարգման աշխատանքներին։
Թե՛ Եղնիկ բնակավայրում, թե՛ Ներքին Բազմաբերդում այս օրերին ընթանում են փողոցների սալարկմամբ նորոգման աշխատանքներ։ Եղնիկ և Ներքին Բազմաբերդ բնակավայրերի վարչական ղեկավարներ Սարգսյան Տարոնը և Հազրոյան Մանուկը համայնքի ղեկավարին ներկայացրին վերոնշյալ նորոգման աշխատանքների ընթացքը, առաջացած խնդիրները և առաջիկա անելիքները։
Համայնքի ղեկավարը և աշխատակիցները զրուցեցին ճանապարհաշինարարների հետ, պարզաբանելով աշխատանքին վերաբերող մի շարք հարցեր։
Եղնիկ բնակավայրում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը այցելեց նաև առաջիկայում բացվող նախակրթարան, դիտարկեց շենքային և կոմունալ պայմաններն ու հարմարությունները, արեց դիտարկումներ։