2023թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումն աճել է 93.3%-ով

2023թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումն աճել է 93.3%-ով

2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,337.8 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 86.9%-ով: 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,958.6 մլն ԱՄՆ դոլարով:

2023թ. հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 2,689.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,648.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 93.3%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 83.3% է։