Ամբողջ աշխարհում կոկաին օգտագործողների թիվը շատացել է

Ամբողջ աշխարհում կոկաին օգտագործողների թիվը շատացել է

Ամբողջ աշխարհում կոկաին օգտագործողների թիվը գնալով շատանում է, ինչի մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: 

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գործակալության գնահատականների համաձայն, ավելի քան 22 միլիոն մարդ առնվազն մեկ անգամ օգտագործել է թմրանյութը 2021 թվականին: Այս ցուցանիշը հինգ տոկոսով ավելի է նախորդ տարվա 21 միլիոնի համեմատ:

Զեկույցում ասվում է, որ կոկաինի շուկայի մեծ մասը գտնվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, որտեղ առաջատար արտադրողներն են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան: Բայց այն նաև մեծ շուկաներ են դարձել Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան, Ավստրալիան: Աֆրիկայում, Ասիայում և Հարավարևելյան Եվրոպայում շուկաները նույնպես արագ են աճում, թեև ցածր մակարդակի վրա են դեռ, նշել են փորձագետները: Հաշվարկները ցույց են տալիս, որ կոկա բույսի արտադրության համար այժմ օգտագործվում է 315,000 հեկտար տարածք, մինչդեռ ընդհանուր արտադրությունը հասել է 2,304 տոննայի: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային բարձր են:  

Աղբյուրը՝    shabat.am