Մենք 30 տարուց ավելի ոչ մի երկրաբանական գործունեություն չենք իրականացնում․ Արմեն Հովհաննիսյան

Մենք 30 տարուց ավելի ոչ մի երկրաբանական գործունեություն չենք իրականացնում․ Արմեն Հովհաննիսյան

Ռազմավարության կարևոր կետերից մեկն այն է, դրված է խնդիր Հայաստանում ստեղծել Երկրաբանական ծառայություն, որովհետև մենք 30 տարուց ավելի ոչ մի երկրաբանական գործունեություն չենք իրականացնում։ Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

«Այն, ինչ այսօր արդյունահանվում է, գրեթե ամբողջը Խորհրդային միության ժամանակով ուսումնասիրվածն է, բացառությամբ թերևս Ամուլսարի»,- նշեց Հովհաննիսյանը։

Խոսելով Երկրաբանական ծառայության ստեղծման մասին՝ ՏԿԵ փոխախարար Հովհաննես Հարությունյանը նշեց, որ ծառայությանը զուգահեռ նախատեսվում է ստեղծել թվային տվյալների բազա։

«Մենք մեզ համար շատ կարևոր նպատակ ենք սահմանել, որ ոլորտում եղած բոլոր տեսակի տվյալները պետք է լինեն թվային, որպեսզի հաշված վայրկյանների ընթացքում անհրաժեշտ տեղեկատվությունը կարողանանք ունենալ: Այդ թվային գործիքների ներդրմամբ մենք նաև կթեթևացնենք ներդրողների հետ կապված աշխատանքները, նրանց վրա ընկած ծանր բեռը, ոլորտում առկա կազմակերպությունների համար կստեղծենք աշխատանքի ավելի հարմարավետ միջավայր, իսկ գիտական աշխատանքով զբաղված գործընկերների համար կապահովենք այնպիսի տեղեկատվական բազա, որը իրենց հետազոտությունների ընթացքում կտա նոր տեխնոլոգիաների կամ նոր մեթոդների սկիզբ դնելու համար աշխատանք կատարել»,- ասաց նա:

Խոսելով Երկրաբանական ծառայության ստեղծման մասին՝ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշեց, որ ծառայությանը զուգահեռ նախատեսվում է ստեղծել թվային տվյալների բազա։

«Մենք մեզ համար շատ կարևոր նպատակ ենք սահմանել, որ ոլորտում եղած բոլոր տեսակի տվյալները պետք է լինեն թվային, որպեսզի հաշված վայրկյանների ընթացքում անհրաժեշտ տեղեկատվությունը կարողանանք ունենալ: Այդ թվային գործիքների ներդրմամբ մենք նաև կթեթևացնենք ներդրողների հետ կապված աշխատանքները, նրանց վրա ընկած ծանր բեռը, ոլորտում առկա կազմակերպությունների համար կստեղծենք աշխատանքի ավելի հարմարավետ միջավայր, իսկ գիտական աշխատանքով զբաղված գործընկերների համար կապահովենք այնպիսի տեղեկատվական բազա, որը իրենց հետազոտությունների ընթացքում կտա նոր տեխնոլոգիաների կամ նոր մեթոդների սկիզբ դնելու համար աշխատանք կատարել»,- ասաց նա:

Աղբյուրը՝ news.am