Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Գյումրու «Տավրոս» կոշիկի ֆաբրիկա

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Գյումրու «Տավրոս» կոշիկի ֆաբրիկա
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Գյումրու «Տավրոս» կոշիկի ֆաբրիկա։ Ընկերության հիմնադիր Արտակ Մովսիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է ֆաբրիկայում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել արտադրության ծավալներով, ձեռքբերումներով, առաջիկա անելիքներով և խնդիրներով: Այս մասին հաղորդում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Հիմնադիրը Մուշեղ Մուրադյանին տեղեկացրել է, որ այժմ արտադրում են հատուկ նշանակության կոշիկներ, որոնք արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն։ Այժմ միայն արտաքին շուկայի պատվերներ են կատարում։ Անդրադարձ է կատարվել փորձառու աշխատուժի ներգրավման ու նոր մասնագետներ պատրաստելու խնդրին։ Մարզպետը կարևորել է տեղի արտադրության կազմակերպումն ու ծավալների ընդլայնումը՝ ընդգծելով մարզում նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը։