Կառավարությունը հաստատել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը

Այսօր Կառավարության նիստում հաստատվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը։

Ռազմավարության հիմնական նպատակն է պարենային անվտանգության, այդ թվում՝ կենսապես կարևոր պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացումը, նյութական պահուստի պաշարների համալրումը և ընդլայնումը, ինչպես նաև բնակչության բոլոր խավերի համար առնվազն ֆիզիոլոգիական նվազագույն նորմերին համապատասխանող սննդի ձեռքբերման տնտեսական հնարավորությունների և օգտագործվող սննդամթերքի անվտանգության ապահովումը։