Երևանում բացվել է Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանը

Երևանում բացվել է Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին մասնակցել է Հայաստանում Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ 
Ըստ նախարարության հաղորդագրության՝ Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է: Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է, որը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։
«Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում», - նշել է Վահան Քերոբյանը։