Հուլիսի 7-9-ը Գավառ քաղաքում տեղի կունենա Հովվի փառատոնը

Հուլիսի 7-9-ը Գավառ քաղաքում տեղի կունենա Հովվի փառատոնը

Հուլիսի 7-9-ը Գավառ քաղաքում տեղի կունենա «Հովվի փառատոնը», որի ընթացքում մասնակիցները կբացահայտեն Գավառը յուրովի, կճանաչեն նրա գողտրիկ անկյունները, ականատես կլինեն հնուց եկած ազգային ավանդույթների պահպանմանը, կծանոթանան սարվորի կյանքին ու կենցաղին։

Փառատոնն իրականացվում է «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի և «Սարվոր տուրիզմ»-ի նախաձեռնությամբ' ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության Կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։

Փառատոնի ծրագրի մանրամասները