Լրագրողական մրցույթ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը հայտարարում են մրցույթ՝ «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» ընդհանուր խորագրով։
Նյութերը կարող են լինել լրագրության ցանկացած ժանրով (ռեպորտաժ, հարցազրույց, մասնագիտական վերլուծություն, ակնարկ և այլն) և վերաբերեն մեր երկրի հանքարդյունաբերության՝
- Դերին ու նշանակությանը
- Խնդիրներին և մարտահրավերներին
- Բնապահպանական առանձնահատկություններին
- Արտաքին ներդրումների ներգրվմանը
- Իրական և հնարավոր վտանգներին
- Ոլորտի պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը և այլն։
Մրցույթի նպատակն է խրախուսել հայկական մեդիայում տնտեսական վերլուծական նյութերի ավելացումը, հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական, սոցիալական, տնտեսական խնդիրների օբյեկտիվ, բազմակողմանի և գրագետ լուսաբանումը։
Մրցույթին պետք է ներկայացվեն 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը։ Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր։
Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը․
1.Դիտարկվելու են էլեկտրոնային լրատվամիջոցներով, հեռուստատությամբ, ռադիոյով թողարկված լրագրողական աշխատանքները՝ յուրաքանչյուրին բնորոշ չափանիշներով։
2.Նյութերը պետք է հրապարակված լինեն հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2023թ․-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Աշխատանքները կհավաքագրվեն 2023 թվականի նոյեմբերի 1-15-ը։ Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել երկու նյութ։
Յուրաքանչյուր մեդիաձևաչափի համար կսահմանվի մեկ մրցանակ և «Գրան Պրի»՝ անկախ նյութի ձևաչափից։
Նյութերը կարող եք ուղարկել [email protected], [email protected]