Վահան Քերոբյանը մասնակցել է Տավուշի մարզի տնտեսական արդիականացմանը նվիրված պանելային քննարկմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է  Տավուշի մարզի տնտեսական արդիականացմանը նվիրված պանելային քննարկմանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին Իջևանում մասնակցել է «Պետություն- մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկումը կազմակերպվել էր Էկոնոմիկայի նախարարության գործընկերությամբ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից անցկացվող «Իննոֆեստ» միջոցառման շրջանակներում։


Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև հանրայնացնել բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակն ու հնարավորությունները։

«Պետություն֊մասնավոր հատված երկխոսության մեջ առկա է մեծ ներուժ մեր երկրի բիզնես միջավայրը բարելավելու համար, ուստի մենք կազմակերպեցինք այս պանելային քննարկումը, որպեսզի լսենք գործարարների խնդիրները, հավաքագրենք և անցնենք դրանց լուծմանը», - նշել է Վահան Քերոբյանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, միջազգային, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ԻննոԻջևան նորարարական հանգույցի պաշտոնական բացումը։