MOODY'S վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ինեկոբանկի վարկանիշը Ba3

MOODY'S վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ինեկոբանկի վարկանիշը Ba3

MOODY'S միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ինեկոբանկի վարկանիշը B1-ից Ba3, որը հնարավոր առավելագույնն է ՀՀ-ում։ Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից։

 

Հունիսի 27-ին Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ելակետային վարկային գնահատման վարկանիշը (BCA) b1-ից բարձրացնելով ba3 և երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ B1-ից բարձրացնելով Ba3։


Ելակետային վարկային գնահատման վարկանիշի (BCA) բարձրացումը պայմանավորված է համաճարակի ընթացքում Բանկի ակտիվների որակի կայունությամբ, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում իրացվելիության էական բարելավվմամբ։

 

Moody's-ի գնահատմամբ Բանկի շահութաբերությունը զգալիորեն բարելավվել է 2022-ի ընթացքում և կմնա կայուն առաջիկա 12-18 ամիսների ընթացքում։

 

Բանկը նաև էականորեն բարելավել է ակտիվների որակը 2021-2022թթ.-ի ընթացքում՝ համաճարակից հետո, նվազել է խնդրահարույց վարկերի կշիռը։Ինեկոբանկն ունի դիվերսիֆիկացված ֆինանսավորման բազա՝ պայմանավորված հաճախորդների լավ հասանելիությամբ և միջազգային ֆինանսական հաստատությունների (IFI) հետ երկարաժամկետ համագործակցությամբ: Բանկը շարունակում է պահպանել իրացվելիության բարձր մակարդակ։

 

Ինեկոբանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը պայմանավորված է բանկի ելակետային վարկային գնահատման ba3 վարկանիշով։

 

Ինեկոբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշային կանխատեսումը կայուն է` արտացոլելով Moody's-ի տեսակետը, որ բանկը կպահպանի իր կայուն հիմքերը առաջիկա 12-18 ամիսների ընթացքում և համահունչ է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ թողարկողի վարկանիշի կայուն հեռանկարին։ 

 

Հավելենք նաև, որ Ինեկոբանկին շնորհված Ba3 վարկանիշային մակարդակը հնարավոր առավելագույնն է ՀՀ-ում։