Գիտության ոլորտի փաստացի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 54%-ով,

2022թ․-ին գիտության ոլորտի փաստացի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 54%-ով։ Ըստ ACSES-ը վերլուծական կենտրոնի վերլուծության՝ 2022-ին պետական բյուջեից գիտության ոլորտին հատկացվել է 25.2 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 1.1%-ը։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2022-ին գիտության ոլորտում ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել 17 միջոցառում, որոնցից ամբողջովին իրականացվել է 10-ը, թերակատարվել է 6-ը և չի իրականացվել մեկ միջոցառում,
Իրականացված ծախսերի 84%-ը բաժին է ընկել 3 միջոցառման՝ գիտական ենթակառուցվածքի արդիականացմանը (12.5 մլրդ դրամ), գիտատեխնիկական հետազոտությունների ֆինանսավորմանը (5.8 մլրդ դրամ) և պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը (3 մլրդ դրամ)։