Տնտեսական լրագրողների ակումբի լրագրողների բարեվարքության կանոններ

Տնտեսական լրագրողների ակումբի լրագրողների բարեվարքության կանոններ

Տնտեսական լրագրողների ակումբի լրագրողների բարեվարքության կանոններ

Որպես Տնտեսական Լրագրողների Ակումբի լրագրողներ՝ մենք կամավոր հետևում ենք հետևյալ մասնագիտական և էթիկայի կանոններին. 

  • Օբյեկտիվ, փաստերի վրա հիմնված տեղեկատվություն. մենք խստորեն առանձնացնում ենք լրատվությունը  անձնական կարծիքներից և զգացմունքներից: Մեր նորությունները և վերլուծությունները հիմնված են փաստացի տեղեկատվության վրա՝ առանց անձնական դատողությունների կամ կողմնակալության:
  • Ճշգրտություն և ստուգում. Մենք ձգտում ենք ապահովել մեր նյութերի ճշգրտությունն ու վստահելիությունը: Հնարավորության դեպքում մենք ստուգում ենք տեղեկատվությունը բազմաթիվ աղբյուրներից՝ նպատակ ունենալով ունենալ հավասարակշռված և համապարփակ պատկեր: Բացասական հոդվածներում նշված անհատները կամ կազմակերպությունները հնարավորություն ունեն արձագանքելու կամ պարզաբանումներ տալու նույն հոդվածի կամ հետագա հրապարակումների շրջանակներում։
  • Հարգալից բառապաշար. մենք ձեռնպահ ենք մնում մեր մեկնաբանություններում վիրավորանքներ, որակումներ կամ պիտակներ օգտագործելուց: Մենք պահպանում ենք հարգալից և պրոֆեսիոնալ տոնը մեր հաղորդակցության մեջ:
  • Քաղաքական չեզոքություն. մենք չենք արտահայտում որևէ կոնկրետ քաղաքական խմբի տեսակետ։ Մենք հարթակ ենք տրամադրում բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներին՝ կիսելու իրենց տեսակետները, քանի դեռ այդ տեսակետները չեն պարունակում անձնական վիրավորանքներ։ Մենք նպատակ ունենք ներկայացնելու հավասարակշռված հեռանկար՝ ներառելով տարբեր շահագրգիռ կողմերի տեսակետները համապատասխան հարցերի վերաբերյալ:
  • Մասնագիտական բարեխղճություն. մենք զերծ են  մնում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների քննադատությունից։ Մենք չենք արձագանքում այլ լրատվամիջոցների կողմից մեր հասցեին հնչող քննադատություններին։
  • Տեղեկատվության աղբյուրի գաղտնիություն․ մեր   զրուցակիցների կամ աղբյուրների մասին տեղեկատվությունը, նրանց ցանկության դեպքում  պահվում է գաղտնի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ 

 

Մենք՝ Տնտեսական լրագրողների ակումբի ներքոստորագրյալ լրագրողներս, ընդունում և պարտավորվում ենք հետևել այս սկզբունքներին.