Հայաստան և Ռուսաստան իրանական ավտոմեքենաների արտահանման ծավալներն աճել են

Հայաստան և Ռուսաստան իրանական ավտոմեքենաների արտահանման ծավալներն աճել են

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստան և Ռուսաստան իրանական ավտոմեքենաների արտահանման ծավալներն աճել են: Այս մասին տեղեկացնում է ParsToday լրատվական գործակալությունը։ 

Նա հավելել է. «Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում «Իրան Խոդրո» ընկերությունը 700 հազար դոլար արժողությամբ արտադրանք է արտահանել Ռուսաստան և Հայաստան»։

Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ դրամավարկային և բանկային համաձայնագրերի ստորագրմանը, Ռահմաթոլլահ Խարմալին  ասել է. «Բանակցությունների ընթացքում ընդգծվել է ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուր իրականացնելու կարևորությունը: Մայիսին այդ հարցի քննարկման նպատակով  հանդիպում է կայացել ռուս պաշտոնյաների հետ, որից հետո Թեհրանում իր աշխատանքն է սկսել ռուսական բանկի ներկայացուցչությունը»։ 

Հայտարարելով, որ Իրանի գյուղմթերքը նույնպես ռուսական շուկայում մեծ պահանջարկ ունի, Խարմալին հավելել է. «ԵԱՏՄ-ի հետ առևտուրն իրանական անցած՝ 1401 թվականին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 28 տոկոսով: Իսկ այս տարի՝ իրանական 1402 թվականի առաջին երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ երկրներն արտահանման ծավալն աճել է 70 տոկոսով։ Առևտրի ծավալի աճին նպաստել է միության հետ արտոնյալ առևտրի համաձայնագիրը»։


Ռահմաթուլլահ Խարմալին նշել է. «Մենք վարում ենք ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալների աճի քաղաքականություն և այս տարվա դեկտեմբերին մտադիր ենք ցուցահանդես կազմակերպել՝ նպատակ ունենալով ընդլայնել առևտրային հարաբերությունները և ներկայացնել իրանական ոչ նավթային արտադրանքը»։

Աղբյուրը՝   parstoday.ir