Մասկը սահմանափակել է Twitter-ում գրառումների ընթերցումը

Մասկը սահմանափակել է Twitter-ում գրառումների ընթերցումը

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը բոլոր օգտատերերի համար սահմանել է հրապարակումների ամենօրյա ընթերցանության սահմանաչափ:

Նշվում է, որ չստուգված հաշիվներով օգտատերերը կկարողանան տեսնել օրական ընդամենը վեց հարյուր հրապարակում, իսկ ստուգված հաշիվներով (կապույտ նշան ունեցողները) օգտատերերը՝ վեց հազար։ Այս մասին գրում cnbc.com-ը:

Միևնույն ժամանակ, նոր օգտատերերին դիտելու համար հասանելի կլինի օրական ոչ ավելի, քան երեք հարյուր հրապարակում։ Այս սահմանափակումները ժամանակավոր են:

Մասկը բացատրել է, որ այս որոշումը պայմանավորված է տվյալների հավաքագրման «ծայրահեղ մակարդակի» և համակարգի մանիպուլյացիայի դեմ պայքարով։ Գործարարը չի նշել սահմանափակումների կոնկրետ ժամկետները։ Նրա խոսքով՝ իրավիճակը պետք է շուտափույթ կարգավորվի: