Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով

Երևանի քաղաքապետարան դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում:
Ընդունելությանը չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնց դիմումները.
ա. մերժվել են ակնհայտ հիմնավոր պատճառներով,
բ. հիմքում պարունակում են սպառնալիք կամ որևէ անձին ուղղված վիրավորանք,
գ. ներկայացվել են սահմանված ժամկետների և պահանջների խախտմամբ,
դ. արդեն իսկ քննարկվել են ընդունելությանը և գործը չի վերանայվել:
Ընդունելությունների ժամանակացույցը՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում։