«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ  ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: