Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման համար ուսումնասիրվում են մի շարք երկրներից ընկերությունների առաջարկները

Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման համար ուսումնասիրվում են մի շարք երկրներից ընկերությունների առաջարկները

ՀԱԷԿ-ի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրում է ռուսական, ամերիկյան, ֆրանսիական եւ կորեական ընկերություններից ստացված առաջարկները: Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ հարեւան երկրների հետ հեռանկարային ծրագրերը թույլ կտան ընտրություն կատարել էներգաբլոկերի հզորության, անվտանգության եւ արժեքի առումով:

«Այնպես որ, դա կարող է լինել կամ ռուսական, կամ ամերիկյան, կամ ֆրանսիական, կամ կորեական էներգաբլոկ։ Աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացնում ամերիկյան, ռուսական, ֆրանսիական եւ կորեական ռեակտորների միջեւ», - պարզաբանեց Էդուարդ Մարտիրոսյանը։