Արարատի մարզի բոլոր համայնքներում թափառող կենդանիների վնասազերծմանն ուղղված մի շարք աշխատանքներ են ձեռնարկվել

Արարատի մարզի բոլոր համայնքներում թափառող  կենդանիների վնասազերծմանն ուղղված մի շարք աշխատանքներ են ձեռնարկվել
Մարդկանց և կենդանիների անվտանգ համակեցությունն ապահովելու համար Վեդի համայնքում կենդանիների կացարան կառուցելու ծրագիր կա։
 Մասիս համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվում են թափառող կենդանիների վնասազերծում, ստերիլիզացում և ամլացում։ Մինչ օրս կատարվել է 184 թափառող կենդանու վնասազերծում:
 Արտաշատ համայնքում վերջին ամիսներին վնասազերծվել է 33 կենդանի։
 Վերին Դվին համայնքում թափառող կենդանիների վնասազերծման վերաբերյալ համայնքապետարանը հայտարարել է մրցույթ։ Մրցույթին մասնակից չի եղել, հայտարարվել է կրկնակի մրցույթ:
 Արարատ համայնքում թափառող կենդանիների վնասազերծման գործընթացը նույնպես ընթացքի մեջ է։ Համայնքի բոլոր վարչական շրջաններում նախատեսվում է վնասազերծել մոտ 200 թափառող կենդանի: