Քննարկվել են Սյունիքի մարզում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

Քննարկվել են Սյունիքի մարզում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

Հուլիսի 4-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։

Քննարկմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ու զարգացման ծրագրերի ոլորտների պատասխանատուները։

Ըստ համայնքների մանրամասնորեն ներկայացվել են 2023-ին սկսված, նոր ավարտված, ինչպես նաև նախորդ տարիներից մեկնարկած ու դեռևս ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերը, ներկա դրությամբ դրանց ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալները։

Ռոբերտ Ղուկասյանը մասնագետների հետ քննարկել է, թե յուրաքանչյուր ծրագիր այժմ որ փուլ է հասել, մշտադիտարկումների արդյունքում ինչ թերացումներ են գրանցվել, որոնք են աշխատանքների ուշացման պատճառները, ինչպես նաև ֆինանսավորման հետ կապված հարցեր։

Առանձին ծրագրերի վերաբերյալ մարզպետը ներկաներին նաև լրացուցիչ ուսումնասիրությունների հանձնարարական է տվել։