Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Հայկական կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Հայկական կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, hամայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և «Հայկական կարմիր խաչի» Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Գյումրու համայնքապետարան-«Հայկական Կարմիր խաչ» մշտական համագործակցության, սոցիալական, բժշկական, կրթական և մի շարք այլ ոլորտներում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին։
Աննա Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրիում «Հայկական կարմրի խաչի» կողմից իրականացվող ծրագրերին, խոսել առաջիկա անելիքների և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Գյումրու համայնքապետարան-«Հայկական Կարմիր խաչ» համագործակցության, տարբեր ոլորտներում Գյումրիում իրականացվող ծրագրերի կարևորության և իրականացվող աշխատանքների արդյունքում գյումերցիներին տրամադրվող աջակցություների մասին խոսել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, միաժամանակ հույս հայտնել, որ համագործակցությունները կլինեն շարունակական՝ ի նպաստ քաղաքի բնակչության։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև հունիսի 18-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի, դրա պատճառով բնակիչներից շատերին հասցված վնասի ու «Հայկական Կարմիր խաչ»-ի կողմից տուժած ընտանիքներին տրամադրվելիք աջակցության մասին։