Շարունակվում են ՈԿՖ բանավանի նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները

Շարունակվում են ՈԿՖ բանավանի  նոր կոյուղագծի  կառուցման աշխատանքները
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում կառուցվում է նոր ջրահեռացման համակարգ (կոյուղագծեր)։
Այս ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում ունենալ անխափան ջրահեռացման համակարգ՝ բարելավվելով բնակիչների կենցաղային խնդիրները։
Կառուցվող 2645 գծամետր երկարությամբ կոյուղագիծը կսպասարկի ՈԿՖ բանավանի թվով 1300 տնտեսությանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 480 000 ՀՀ դրամ դրամ։