Թալին խոշորացված համայնքում մշակում և նախատեսվում է կառուցել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան

Թալին խոշորացված համայնքում մշակում և նախատեսվում է կառուցել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
«Մասդար» ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համատեղ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում մշակում և նախատեսում է կառուցել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան («Այգ 1»)։
Ծրագրի փորձագիտական թիմը այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ, քննարկվեցին ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ տարբեր հարցեր, համայնքի ղեկավարը պատասխանեց ծրագրում ներգրավված մասնագետների հարցերին։
Ծրագրի փորձաքննական գործընթացի շրջանակներում այսօր Թալինի համայնքապետարանում կազմակերպվեց նաև համայնքային ընդհանուր ժողով։
Ժողովը վարեցին Թալին համայնքի ղեկավարի տեղակալներ Սարգիս Ավետիսյանը, Գուրգեն Թադևոսյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ( ԱՆԻՖ) , «ՇՄԱԳ»-ի, «Մասդար Արմենիա 1»-ի ներկայացուցիչները։
Հանդիպմանը մասնակցեցին Թալին համայնքի վարչական ղեկավարներ, այդ թվում շահառու բնակավայրերի՝ Դաշտադեմ, Աշնակ, Կաթնաղբյուր, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, «Մասդար Արմենիա 1» ընկերության ներկայացուցիչներ, ծրագիրը ֆինանսավորող կառույցների և փորձագիտական թիմի ներկայացուցիչներ, Թալին խոշորացված համայնքի բնակիչներ։
Փորձագետները ներկայացրին ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման և շահագործման ընթացքին վերաբերող տարատեսակ մանրամասներ։ Կառուցողական և արդյունավետ քննարկումներ ծավալվեցին ներկաների միջև՝ ՖՎ կայանի կառուցման, շահագործման,ազդեցությունների, աշխատուժի և այլ հարցերի շուրջ։
Քննարկման ընթացքում եղավ նաև հարց ու պատասխանի ժամ, մասնակիցները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը և մասնագետների կողմից ստացան պատասխաններ, ինչպես նաև ներկաները հանդես եկան առաջարկություններով։