«Ozon»-ը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից

«Ozon»-ը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից

«Ozon» մարքեթփլեյսը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից, առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են Ռուսաստանից ապրանքների գնումները ձևակերպել «Ozon»-ով։ Նրանց հասանելի է ռուսական մարքեթփլեյսի գրեթե ամբողջ տեսականին` 196 միլիոն ապրանքային անուն ավելի քան 20 կատեգորիաներում. գրքերից և հագուստից մինչև սննդամթերք կամ առողջության համար ապրանքներ»,  – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաջին փուլում Հայաստանում գնորդները կարող են ապրանքները ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով` առաքիչների ծառայության կամ պատվերների տրամադրման կետերի միջոցով։
«Ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի մոտ 7 օր»,-ընդգծել են «Օզոնում»:
Տեղեկացվում է նաև, որ հեռանկարում ընկերությունը նախատեսում է զարգացնել իրենց լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, այդ թվում` առաքման սեփական ծառայություն և պատվերների հանձնման-ընդունման կետերի ցանց ստեղծել։
Նշենք, որ ավելի վաղ մարքեթփլեյսի ղեկավար Սերգեյ Գոնչարովը հայտնել էր, որ «Ozon»-ն այս աշնանը մուտք կգործի Հայաստանի շուկա:
Աղբյուրը՝  armeniasputnik.am