Երևանի մետրոպոլիտենի ղեկավարն ու «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը

Երևանի մետրոպոլիտենի ղեկավարն ու «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին նշված է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Մոսկվա կատարած այցի ընթացքում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության՝ «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։

Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի համար և կարևորել «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագրի հարցում, ինչպես նաև առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը, վերակառուցմանը և արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը վստահությամբ ընդգծել է, որ «Մոսմետրոստրոյ» ընկերության մասնագետների մասնագիտական ներդրումն ու փոխգործակցությունը կնպաստի արդիականացման ուղղությամբ համագործակցության զարգացմանը և արդի հարցերի վերաբերյալ նորարական մոտեցումների ձևավորմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որից հետո մասնակիցները շրջայց են կատարել «Մոսմետրոստրոյ» ընկերությունում։