Հայ-ճապոնական հուշագիր Մաեբասի, Տակասակի և Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր բացելու վերաբերյալ

Հայ-ճապոնական հուշագիր Մաեբասի, Տակասակի և Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր բացելու վերաբերյալ

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի և Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր բացելու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբեի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոյի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատանք տանել Ճապոնիայում ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու ուղղությամբ։

ԱԺ փոխխոսնակի տեղեկացմամբ՝ Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոն դեռևս 2018 թվականին այցելել էր Հայաստան, որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար և հանդիպման սկզբում նշել, որ ծանոթ է Հայաստանի զարգացումներին բարձր տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտներում և ուրախ կլիներ համագործակցության զարգացմանը։ Պարոն Կոնոն հետաքրքրություն էր հայտնել Թումոյի հնարավոր գործարկմանը Տոկիոյում, ինչպես նաև անդրադարձել էր Ճապոնիայում մասնագետների կրթության և վերապատրաստման հարցին։