Twitter-ի մրցակից հարթակում յոթ ժամում ավելի քան 10 մլն օգտատեր է գրանցվել

«Twitter» սոցցանցի մրցակից «Threads»-ում մեկնարկից հետո առաջին 7 ժամվա ընթացքում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել։ Այս մասին հայտնել է Meta-ի և Threads-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Ինչպես հայտնում է BBC-ն, հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Ցուկերբերգի և Մասկի միջև մրցակցության առիթ։
Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Առայժմ պարզ չէ, թե որքան լրջորեն են նրանք տրամադրված այս մենամարտի անցկացմանը։
Աղբյուրը՝ shabat.am