Հայաստանում օրենքի մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները

Հայաստանում օրենքի մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները

Հայաստանում օրենսդրական մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում:

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհում աճում է հեռավար աշխատող քաղաքացիների թիվը, հատկապես կորոնավիրուսի համաճարակից հետո, իսկ OECD-ի հետազոտության համաձայն՝ «հեռավար»-ը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, եթե այն իրականացվում է որոշակի հաճախականությամբ` շաբաթական 1-2 օր:

 

Այն նաև ընդլայնում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները։

 

Հայաստանում հեռավար աշխատանքի կանոնները աշխատանքային օրենսգրքում ներդրվել են 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։

 

Համավարակի ընթացքում և դրանից հետո Հայաստանում հեռավար աշխատողների թիվն աճել է, իսկ ռելոկանտների ներհոսքից հետո ՝ ավելի շատ։

 

Մասնավորապես` աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է ամրագրել, որ հեռավար աշխատանքը կարող է իրականացվել գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս: