ՀՀ-ում 2023թ. հունիսին գնանկումը 2022թ. հունիսի նկատմամբ կազմել է 0.5%

ՀՀ-ում 2023թ. հունիսին գնանկումը  2022թ. հունիսի նկատմամբ կազմել է 0.5%
Ըստ ՎԿ-ի կողմից  հրապարակված  հունիս ամսվա գնաճի ցուցանիշների ՀՀ-ում 12-ամսյա գնանկումը (2023թ. հունիսը 2022թ. հունիսի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում  մեկնաբանում է, որ աշխարհում տիրող բարձր գնաճային միջավայրի պարագայում (ինչը սակայն դանդաղում է) այս ցուցանիշները հավակնում են ամենացածրը լինելուն, ինչը բացի բարձր բազայի էֆեկտից նաև ԿԲ կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության ազդեցության արդյունք է:
Համեմատության համար նշենք, որ օրինակ հարևան Վրաստանում 12-ամսյա կտրվածքով արձանագրվել է 0.6% գնաճ: Հիշեցնեմ, որ տնտեսական աճը հունվար-մայիսին Վրաստանում կազմել էր 7.5%, իսկ Հայաստանում՝ 12.5%: