Գորիս համայնքում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ

Գորիս համայնքում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ

Գորիս համայնքի տարբեր թաղամասերում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Շինաշխատանքների արդյունքում ասֆալտապատվում են փողոցները, բարեկարգվում են բակերը, փոխվում է ջրային ցանցը, սալիկապատվում են մայթերը և կառուցվում են հենապատեր։ Երկար տարիներ ուշադրությունից դուրս մնացած թաղամասերն այսօր ամբողջովին նոր տեսք են ստանում։ Գորիսի համայնքապետարանը հետևողական է կատարվող շինաշխատաքների նկատմամբ։

Իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը բնակիչների համար կդառնա առավել հարմարավետ և գեղեցիկ», - նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։