Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանի վերակառուցման աշխատանքների մեկնարկը տրված է

Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանի վերակառուցման աշխատանքների մեկնարկը տրված է
Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
Նախագծի արժեքը 173 միլիոն դրամ է, որի 70% -ը վճարվելու է Արմավիր համայնքի, իսկ 30% -ը պետական բյուջեի միջոցներով:
Նախատեսված է նախկին տեսքի պահպանմամբ նոր ավազանի կառուցում, լուսաձայնային էֆեկտներով գերժամանակակից շատրվանի, ֆիլտրացիոն համակարգի և ղեկավարման կետի կառուցում:
Շահագործման հանձնելուց հետո քաղաքի գլխավոր շատրվանը կդառնա համայնքի այցեքարտերից մեկը, ամռան ամիսներին իր շուրջը հավաքելով արմավիրցիներին և քաղաքի հյուրերին: