2023-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2023-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023-ի հունիս ամսվա տվյալները։

Հայաստանի ֆոնդային բորսայում  հունիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 41,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 41%-ով: 

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունիսին կազմել է ավելի քան 8,7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 89%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 39 գործարք։ 

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 423,4 մլրդ դրամ։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 295 գործարք։ 

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 102։ 

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,4 մլրդ դրամ։ 

Բաժնետոմսերի առևտրի ծավալը ևս աճել է՝ հասնելով մոտ 138,7 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 10%-ով՝ հասնելով 277 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 205 գործարք։ 

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում: