«Wildberries»-ը նախատեսում է նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ

«Wildberries»-ը նախատեսում է նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Wildberries»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկի հետ քննարկել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները։ 

Ըստ Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Բակալչուկը Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում «Wildberries» էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը և շեշտել, որ առաջիկայում էլ նախատեսվում են նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները։
ՀՀ նախագահը կարևորել է միջազգային էլեկտրոնային առևտրային կազմակերպության և հայ ձեռներեցների արդյունավետ փոխգործակցությունը և շեշտել, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գրավիչ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելու սկզբունքներ և հանդես է գալիս գործարարներին և արտադրական կազմակերպություններին աջակցելու դիրքերից: