Նոյակերտցիները կունենան նոր ասֆալտապատված փողոցներ

Նոյակերտցիները կունենան նոր ասֆալտապատված փողոցներ
Սկսվել են Նոյակերտ բնակավայրի 1200 գծմ երկարությամբ Նոյի և Րաֆֆու փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Վերջիններիս ասֆալտապատման դեպքում կբարելավվի ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունը և բնակավայրը կունենա վերանորոգված, բարեկարգ ասֆալտապատ ճանապարհներ։
 
Աշխատանքները իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 45/55 պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։