ԼՂ-ում վառելիքի սուր սղությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտի տեղաշարժը զգալիորեն կկրճատվի

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ԼՂ-ն լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։
ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այսուհետ երթուղիները կգործեն հատուկ ռեժիմով։
Նոր գրաֆիկը միջհամայնքային երթուղիների համար կսկսի գործել հուլիսի 10-ից, իսկ Ստեփանակերտինը՝ հուլիսի 8-ից։