Մհեր Գրիգորյանը և Wildberries-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին

Մհեր Գրիգորյանը և Wildberries-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին: Այս մասին տեղեկացնում են Մհեր Գրիգորյանի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շուկայում և մասնավորապես Հայաստանում «Վայլդբերիզ» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի զարգացմանն առնչվող հարցեր: