Հուլիսի 22-23-ին կանցկացվի աշխատաժողով լրագրողների համար

Հուլիսի 22-23-ին կանցկացվի աշխատաժողով լրագրողների համար

ACSES վերլուծական կենտրոնի (Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն) «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը» ծրագրի շրջանակում, Տնտեսական լրագրողների ակումբի հետ համագործակցությամբ, լրագրողների համար կազմակերպվում է  բյուջետային գործընթացի և բյուջեի կատարման վերաբերյալ աշխատաժողով։

Հուլիսի 22-23-ը Ծաղկաձորում կայանալիք աշխատաժողովի ընթացքում լրագրողները կծանոթանան ՀՀ բյուջետային գործընթացին, ցուցանիշներին և  այն տվյալներին, որոնք անհրաժեշտ են բյուջեի կատարողականի վերլուծության համար:  Փորձագետները կներկայացնեն  նաև  տվյալների աղբյուրները և կծանոթացնեն  դրանցից ճիշտ օգտվելու հմտություններին։

Աշխատաժողովի նպատակն է նպաստել ֆինանսական գրագիտությանը և օգնել լրագրողներին իրականացնելու բյուջեի կատարողականի վերաբերյալ ավելի համապարփակ և մատչելի վերլուծություններ։

Նախագծի շրջանակներում ACSES-ն, ի թիվս այլ միջոցառումների, կհրապարակի նաև հոդվածների և ինֆոգրաֆիկաների շարք՝ նվիրված 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականին։

Նշենք, որ  ACSES-ի «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը» նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ  «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության «Բաց դռների դրամաշնորհային ծրագրի» կողմից։ 

Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ