Հուլիսի 22-23-ին կանցկացվի աշխատաժողով լրագրողների համար
ACSES վերլուծական կենտրոնի (Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն) «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը» ծրագրի շրջանակում, Տնտեսական լրագրողների ակումբի հետ համագործակցությամբ, լրագրողների համար կազմակերպվում է բյուջետային գործընթացի և բյուջեի կատարման վերաբերյալ աշխատաժողով։
Հուլիսի 22-23-ը Ծաղկաձորում կայանալիք աշխատաժողովի ընթացքում լրագրողները կծանոթանան ՀՀ բյուջետային գործընթացին, ցուցանիշներին և այն տվյալներին, որոնք անհրաժեշտ են բյուջեի կատարողականի վերլուծության համար: Փորձագետները կներկայացնեն նաև տվյալների աղբյուրները և կծանոթացնեն դրանցից ճիշտ օգտվելու հմտություններին։
Աշխատաժողովի նպատակն է նպաստել ֆինանսական գրագիտությանը և օգնել լրագրողներին իրականացնելու բյուջեի կատարողականի վերաբերյալ ավելի համապարփակ և մատչելի վերլուծություններ։
Նախագծի շրջանակներում ACSES-ն, ի թիվս այլ միջոցառումների, կհրապարակի նաև հոդվածների և ինֆոգրաֆիկաների շարք՝ նվիրված 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականին։
Նշենք, որ ACSES-ի «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը» նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության «Բաց դռների դրամաշնորհային ծրագրի» կողմից։
Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ