2022 թ․ սուբվենցիոն ծրագրերով Սեւան քաղաքում հիմնանորոգվել է 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ

2022 թ․ սուբվենցիոն ծրագրերով Սեւան քաղաքում հիմնանորոգվել է 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ
Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքները։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հուլիսից եւ ավարտվել նույն տարվա վերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում Սեւան քաղաքում եւ Գագարին բնակավայրում հիմնանորոգվել են 37 բազմաբնակարան շենքերի շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ։
Սեւան քաղաքում հիմնանորոգվել է 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ: