Կենսաթոշակների և նպաստների գծով պետական բյուջեի ծախսերը
2022-ին պետական բյուջեից կենսաթոշակների և նպաստերի վճարմանն է ուղղվել 613 միլիարդ դրամ կամ բյուջեի ծախսերի շուրջ 27%-ը, այլ կերպ ասած, պետական բյուջեից ծախսված ամեն 1000 դրամից 273 դրամն ուղղվել է կենսաթոշակների և նպաստների վճարմանը։
Ըստ ACSES վերլուծական կենտրոնի (Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն ), կենսաթոշակների գծով ծախսերը կազմել են 411 միլիարդ դրամ` 9%-ով ավել, քան նախորդ տարի, իսկ նպաստների գծով ծախսերը նվազել են 17%-ով ՝ կազմելով 202 միլիարդ դրամ։
2021թ-ի համեմատ կենսաթոշակների գծով ծախսերի աճը հիմնականում պայմանավորված էր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշիվներին կատարված հատկացումների աճով, ինչը իր հերթին պայմանավորված էր համակարգի մասնակիցների թվի աճով։