Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպում է ունեցել ԵԽ պաշտոնյաների հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպում է ունեցել ԵԽ պաշտոնյաների հետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարության, Երևանում ԵԽ գրասենյակի, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։
Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ սահմաններին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու ու դրա հետևանքների մասին։
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության անդամնեը հանդիպել են միջանցքի փակ լինելու պատճառով Գորիսում ապաստանած արցախցիներին ևս։
Նրանք մարզպետի ուղեկցությամբ այցելել են նաև Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ՝ Բերձորի միջանցքի մեկնարկային կետ և դիտարկել դրա փակ լինելն ու մարդկանց երկկողմ տեղաշարժի անհնարինությունը։