Իտալիայում կգործարկվեն մարտկոցներով աշխատող գնացքներ

Իտալիայում կգործարկվեն մարտկոցներով աշխատող գնացքներ

Իտալիայի գլխավոր երկաթուղային փոխադրողը՝ Trenitalia-ն, 135 տրիբրիդ գնացքներ կգործարկի։ Դրանք կկարողանան օգտագործել լիցքավորման երեք աղբյուրներ՝ դիզել, էլեկտրականություն եւ կուտակիչ։ Մարտկոցներով գնացքներն ամենաէկոլոգիականն են, գրել է Electrive-ը։

Կուտակիչներով գնացքները երկու անգամ ավելի քիչ ածխածին են արտանետում եւ ավելի քիչ վառելիք են ծախսում։ Գնացքի կորպուսը եւ ներքին սարքավորումները 93 տոկոսով վերամշակվող նյութերից են։

Գնացքի առավելագույն  արագությունը 160 կմ/ժ է։ Գնացքը մարտկոցներով կարող է անցնել 15 կիլոմետր։ Առայժմ կուտակիչներով կերթեւեկեն քաղաքներով անցնելիս եւ դրանց մոտենալիս։

Մինչեւ 2030թ. մարտկոցները կլրամշկավեն, եւ դրանք կկարողանան լիցքավորել գնացքները հարյուր կիլոմետրի համար։