Սյունիքի մարզպետարանում կայացել է հանդիպում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հուլիսի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին, ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսփեին և ԿԱՀ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Մարուքյանին։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Հյուրերը ներկայացրել են այս պահին հիմնադրամի կողմից Սյունիքում իրականացվող ծրագիրը, որն ուղղված է կանանց հզորացմանը, քննարկել մարզային իշխանության հետ համագործակցության հարցեր։
Հայկ Հարությունյանը պատասխանել է նաև հիմնադրամի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անվտանգությանը, միջազգային կառույցների հետ աշխատանքին, տեղական արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև ներկայացրել Սյունիքում զարգացում պահանջող ոլորտների առումով մարզային իշխանության սահմանած առաջնահերթությունները։