Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ

Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ

2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Ծրագրի առաջին փուլով՝ կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: 

Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի: