Արտաշատ համայնքում կանոնավոր աղբահանությանը զուգահեռ՝ համայնքի տարբեր հատվածներում իրականացվում են սանմաքրման ու աղբահեռացման աշխատանքներ

Արտաշատ համայնքում  կանոնավոր աղբահանությանը  զուգահեռ՝  համայնքի տարբեր հատվածներում  իրականացվում են սանմաքրման ու աղբահեռացման աշխատանքներ
‹‹Արտաշատ կոմունալ-սպասարկում›› ՀՈԱԿ-ի աշխատակիցները, չնայած ամառվա տապին, շարունակում են մաքրել ու կարգի բերել շենքերի բակերը, փողոցներն ու հասարակական նշանակության մյուս տարածքները:
Այս անգամ աշխատանքներն ընթացել են Արտաշատ քաղաքային համայնքի Շահումյան փողոցից մինչև Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի բակերը: Մաքրման աշխատանքներ են իրականացվել Արտաշեսյան խճուղում՝ Երևանյան փողոցից մինչև Պատկանյան փողոցն ընկած հատվածում:
Հարգելի քաղաքացիներ, եկեք բոլորս հարգենք կատարված աշխատանքները, սոցիալական պատասխանատվություն ունենանք և մաքուր պահենք մեր բակը, փողոցը, ողջ շրջապատը: Ի վերջո համայնքը բոլորիս մեծ տունն է, իսկ այն մաքուր պահելը՝ բոլորիս պարտականությունը: