Հրապարակվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղեկագրի հերթական համարը

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2023 թ․ երկրորդ համարը հրապարակվել է առցանց եղանակով։
Գիտահանրամատչելի հանդեսն անդրադարձել է տնտեսական, պատմական և աշխարհաքաղաքական ամենատարբեր թեմաների։ Հանդեսում ներկայացված են փորձագիտական կարծիքներ ու վերլուծություններ։
Պարբերականի 9 խորագրերում՝ «Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Ագրարային քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը», «Իսկ դուք գիտե՞ք, որ…», տեղ են գտել թեմատիկ լայն ընդգրկմամբ 16 հոդվածներ։