Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների,  ուժային գերատեսչությունների ղեկավարների  մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Ադրբեջանի կողմից  Արցախի Հանրապետության դեմ  շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների  լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է  ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի  ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։