Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնականին

Հուլիսի 10-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Այս մասին հաղորդում են Անվտանգության խորհրդից:
Ըստ ԱԽ քարտուղարի գրասենյակի հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ խորացման, փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ երկկողմ առեւտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: